21/02/2011 10:09
Human Rights Watch. Լիբիայում զոհերի թիվը հասնում է 233-ի
Համաձայն Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների` Լիբիայում ցուցարարների և զորքի բախման հետևանքով զոհվել է 233 մարդ:
Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, այս տվյալները կազմակերպությունը ստացել է լիբիական հիվանդանոցների աշխատակիցների հարցման հիման վրա:
Մինչ այդ, Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամ Կադաֆին, հայտարարել է, որ այդ տվյալները չափազանցված են: Նա նաև նշել է, որ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է կանգնած: