21/02/2011 10:18
Թուրքական ընկերությունը Վրաստանում 3 ՀԷԿ կկառուցի
Թուրքիայի և Վրաստանի էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզը և Ալեքսանդր Խետագուրին, ինչպես նաև թուրքական էներգետիկ «Աղաօղլու» ընկերության ղեկավար Ալի Աղաօղլին փետրվարի 19-ին Վրաստանում 3 ՀԷԿ-երի կառուցման մասին արձանագրություն են ստորագրել:
«Աղաօղլու»-ն ՀԷԿ-եր կկառուցի Փարավանի գետի վրա, և դրանց տարեկան արտադրանքը կհասնի 277 մլն կՎտԺ էլեկտրաէներգիայի: Շինարարական աշխատանքները, ինչպես սպասվում են, կտևեն 4 տարի, հաղորդում է «Կովկազսկի ուզել»-ը:
Ստորագրման արարողությունից հետո ելույթի ժամանակ Իյիլդիզը հայտարարել է, որ Վրաստանը յուրահատուկ դիրք ունի էներգետիկ հատվածում: Մատնանշելով Վրաստանում թուրքական ներդրողների հետաքրքրությունը` Իյիլդիզն ասել է, որ նրանք մտադիր են բավականին ներդրում ունենալ հիդրոէլեկտրակայանների և արտադրական գծերի շինարարության մեջ:
Վրացի նախարար Խետագուրին իր հերթին նշել է, որ Թուրքիան, որն իր երկրի համար եղել է քաղաքական գործընկեր, այժմ դարձել է նաև էներգետիկ գործընկեր: Խետագուրին պատմել է, որ հիդրոէլեկտրակայանների շինարարությունը կսկսվի հաջորդ տարի նրանից հետո, երբ կլուծվի տեխնիկական ենթակառուցվածքների խնդիրը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը: