21/02/2011 12:02
Թուրքիան պատրաստ է իր քաղաքացիներին տարհանել Լիբիայից
Մերձավոր Արևելքում աճող լարվածության հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ն ստեղծել է հատուկ ճգնաժամային կենտրոն, որը հետևում է իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել` Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար: Մասնավորապես, Լիբիա թռիչք կատարելու համար պատրաստ են մի քանի ինքնաթիռներ:
Վեստի.ռու-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ ուշադրություն է հատկացնում այժմ Լիբիայում տեղի ուենցող իրադարձություններին, որի հետ կապված թուրք դիվանագետներն այդ երկրում ներգրավել են լրացուցիչ աշխատակիցների և բժիշկների խմբեր: