22/02/2011 17:13
Բակո Սահակյանին ներկայացվել են Արցախի ոստիկանության ծրագրերը
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի անելիքները:
Հատուկ ուշադրություն է հատկացվել գերատեսչության առջև ծառացած մի շարք կարևոր հիմնախնդիրների:
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը և համակարգի պատասխանատու աշխատողներ:
Երկրի ղեկավարն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ գերատեսչության աշխատանքում առկա են նաև մի շարք բացթողումներ, որոնք պետք է անվերապահորեն շտկվեն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ առանձնապես կարևորվել է ճիշտ կադրային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: