22/02/2011 10:46
Հիլարի Քլինթոնը կոչ է արել դադարեցնել «կոտորածը» Լիբիայում
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լիբիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ կիրառվող գործողությունները, որոնք վերածվել են «կոտորածի», հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթեր գործակալությանը:
«Մենք միանում ենք միջազգային հանրությանը` կտրականապես դատապարտելով Լիբիայում բռնությունները: Ժամանակն է դադարեցնել այդ անթույլատրելի կոտորածը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի ղեկավարի հայտարարությունում: