22/02/2011 16:41
Եվրոպայի կանանց շախմատի 2011 թ. առաջնությունը` Թբիլիսիում
Եվրոպայի շախմատի 2011 թ. անհատական առաջնությունը տեղի կունենա մայիսի 6-19-ը, Թբիլիսիում: Մրցաշարի անցկացման համար հայտ էին ներկայացրել Իտալիան, Վրաստանն ու Թուրքիան: Սակայն իտալական շախմատային ֆեդերացիան չպաշտպանեց իր երկրի հայտը, ուստի ընտրությունը կատարվեց Թբիլիսիի ու Գազիանտեպի միջև:
Եվրոպական ֆեդերացիան, ի վերջո, որոշեց մայրցամաքային մրցաշարի կազմակերպման իրավունքը տալ Վրաստանին: Ավելացնենք, որ Եվրոպայի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 110 հազար եվրո: