22/02/2011 09:29
Կադաֆի. «Ես Տրիպոլիում եմ, այլ ոչ թե Վենեսուելայում»
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարում` քննարկելու Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Բի-բի-սի-ն: Ակնկալվում է, որ նիստը կանցկացվի փակ դռների հետևում:
Մինչ այդ, Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին հայտարարել է պետական հեռուստատեսության եթերից, որ չի լքել երկիրը:
«Ես Տրիպոլիում եմ, այլ ոչ թե Վենեսուելայում», - ասել է նա` դուրս նայելով ավտոմեքենայից անձրևանոցի տակ: Տրիպոլիում այդ պահին անձրև էր:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ իր ունեցած տեղեկություններով, Կադաֆին ուղևորվում է Կարակաս:
«Մի հավատացեք շներին պատկանող հեռուստաալիքներին», - ասել է դրան ի պատասխան Կադաֆին, ով ղեկավարում է Լիբիան արդեն 41 տարի: