23/02/2011 11:41
Սենեգալը խզում է հարաբերությունները Իրանի հետ
Սենեգալը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հաղորդվել է չորեքշաբթի օրը աֆրիկյան հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ Թեհրանը խռովարարներին զենք է մատակարարում, որի պատճառով փետրվարի 20-ին Կազամանս շրջանում զոհվել է Սենեգալի բանակի երկու զինվոր:
«Սենեգալը վրդովված է այն փաստով, որ իրանական զենքը պատճառ է դարձել սենեգալցի զինվորների զոհվելուն,- ասվում է հայտարարության մեջ,- Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել` խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական հանրապետության հետ»:
Դեպքը, որը բերել էր դիվանագիտական կապերի խզման, տեղի է ունեցել Կազամանս վարչական կենտորնից 75 կմ դեպի հյուսիս Զիգինշոր քաղաքում: Հարձակումն իրագործել էին Կազամանսի դեմոկրտական ուժերի շարժման (ԿԴՇՈւ) խռովարարները: