23/02/2011 09:33
Լիբիայի ղեկավարությունը հայտարարել է զոհերի պաշտոնական թիվը
Համաձայն Լիբիայի կառավարության տվյալների` փետրվարի 16-ին սկսված անկարգությունների հետևանքով զոհվել է 111 զինվորական և 189 քաղաքացիական անձ:
Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, վկայակոչելով AFP-ին, միայն 104 քաղաքացիական անձ և 10 զինվորական զոհվել են Բենգազի քաղաքում:
Միևնույն ժամանակ, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, զոհերի թիվը անցնում է մի քանի հարյուրը:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին նախօրեին հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը` նշելով, որ ցուցարարները «սատանայի պատվերն են կատարում»:
Նա կոչ է արել իր կողմնակիցներ փողոց դուրս գալ` հակազդելու ցուցարարներին:
Կադաֆին, իրեն անվանելով հեղափոխության առաջնորդ, հայտարարում է, որ պատիվ է բերել իր ազգին: