23/02/2011 13:42
«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկը» ստուգողական հանդիպում անցկացրեց Ալմաթիի «Կայրաթի» հետ: Խաղավերջում Գևորգ Ղազարյանը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, և այդ գոլերի շնորհիվ «Փյունիկը» կարողացավ խույս տալ պարտությունից: Արձանագրվեց ոչ-ոքի` 2:2:
Ավելացնենք, որ փետրվարի 26-ին «Փյունիկն» ընկերական խաղում մրցակցելու է Կրասնոդարի «Կուբանի» հետ: