23/02/2011 09:47
Հայաստան կժամանի ԱՄՆ փոխպետքարտուղարը
ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը փետրվարի 23-26-ը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինչպես նաև Ալբանիա և Բոսնիա: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում Ջեյմս Սթայնբերգին կուղեկցի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
«Երկրների առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում: Երկրներից յուրաքանչյուրում նրանք կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ», - ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանյան այցելության ընթացքում ամերիկացի դիվանագետները հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: