23/02/2011 11:09
ՄԱԿ ԱԽ-ը քննադատել է Լիբիայի իշխանություններին
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է արել Լիբիայի իշխանություններին ապահովել օտարերկրացիների անվտանգությունը երկրում և «Լիբիան լքել ցանկացողներին հնարավորություն տրամադրել»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Անվտանգության խորհրդի անդամները նաև պահաջել են «արդարադատությանը հանձնել խաղաղ քաղաքացիների վրա հարձակումների պատասխանատվություն կրողներին»:
Խորդուրդը քննադատել է «խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված հատապնդումները ու խորը ցավակցություն հայտնել հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ»: