24/02/2011 10:17
Նոր Զելանդիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի
Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի: Այս մասին, Իտառ-Տասս-ի հաղորդմամբ, հայտնել է երկրի վարչապետ Ջոն Կին:
«Իրավապահ մարմիններից ստացված տվյալները հիմք են տալիս մտածելու, որ զոհերի թիվը կարող է աճել»,- ընդգծել է վարչապետը:
Կրայստչերչում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից լրջորեն տուժել է քաղաքի կենտրոնը: Աղետի հետևանքով առաջացած վնասը կարող է կազմել շուրջ 13 մլրդ ԱՄՆ դոլար: