24/02/2011 11:49
Արգենտինայի հետ կվերացվի սովորական անձնագրերով վիզային ռեժիմը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երկարաձգել առողջապահության համակարգում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունների համար սահմանված ժամկետները մինչև 01.07. 2011թ.: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով` ժամկետի երկարաձգումը պայմանվորված է վերլուծությունը պատշաճ ձևով կատարելու անհրաժեշտությամբ:
Գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ Արագենտինան կլինի առաջին երկիրը, որի հետ կվերացվի սովորական անձնագրերով վիզային ռեժիմը:
Նիստում ընդունվեց դատավորի կենuաթոշակի նկատմամբ uահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ uահմանվող ամենամսյա հավելավճարը նշանակելիս` միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը:
Հավելավճարը վերահաշվարկելիս` հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը. ընդհանուր իրավաuության դատարանի դատավորի և նախկին ժողովրդական դատավորի համար՝ 440000 դրամ, վարչական դատարանի դատավորի համար՝ 506000 դրամ, վերաքննիչ դատարանի դատավորի և նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 572000 դրամ, վճռաբեկ դատարանի դատավորի և նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 660000 դրամ: