25/02/2011 12:30
«Գների կարգավորման պետական ուղղակի մեխանիզմներ են հարկավոր»
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արժանանում է բնակչության որոշ շերտի դժգոհությանը: Այսօր ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` որպես ապացույց բերելով կինո Մոսկվայի, Դելֆինարիումի, փողոցային առևտրով զբաղվորղների և այլ դեպքեր:
Հ. Մեսրոբյանի կարծիքով` տնտեսության զարգացմանը խոչընդոտում է հարկային քաղաքականությունը:
«Գների կարգավորման պետական ուղղակի մեխանիզմներ են հարկավոր, պետության կոմից պարտադրական քայլ` ջարդելու մենաշնորհը` շաքարավազի, բենզինի և այլ ոլորտներում»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքով` ամեն-ինչ միանգամից չի լինում, և պետությունը քայլեր է ձեռնարկում, որոնք կտան իրենց ադյունքը: Որպես օրինակ նա բերեց Մեղրիում ՀԷԿ-երի, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, հանքերի շահագործման ծրագրերը:
«Մեզ մոտ 20 տարի այդ ծրագրերի փուլերը նախնական են»,- Ադիբեկյանին հակադարձեց Հ. Մեսրոբյանը: