26/02/2011 10:19
Ասսանժը «խանգարել է» Բուշին` մասնակցել բիզնես-կոնֆերանսին
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հրաժարվել է Դենվերում բիզնես-կոնֆերանսին մասնակցությունից, որովհետև հրավիրված է եղել նաև Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը:
«Այդ փաստն անհնարին է դարձրել նախկին նախագահի` բիզնես-կոնֆերանսին ներկա գտնվելը», - ըստ Ռոյթերս-ի` ասել է Բուշի ներկայացուցիչը:
Նշենք, որ Ասսանժը, այսպես թե այնպես, չէր կարողանա ներկա գտնվել կոնֆերանսին, քանի որ ուրբաթ օրը բրիտանական դատարանը նրան Շվեդիային հանձնելու մասին որոշում ընդունեց: