26/02/2011 10:34
«Սեզար». Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռոման Պոլանսկին
Փարիզյան «Շատլե» թատրոնում այս գիշեր տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային գլխավոր «Սեզար» 36-րդ կինոփառատոնը:
Փառատոնին նվաճած մրցանակներով ռեկորդակիր է դարձել ռեժիսոր Ռոման Պոլանսկին` իր «Ուրվականը» ֆիլմով: Նա 4 մրցանակ է ստացել, այդ թվում և լավագույն ռեժիսոր անվանակարգում: Պոլանսկին նաև հաղթող է ճանաչվել լավագույն սցենար անվանակարգում` սցենարիստ Ռոբերտ Հարիսոնի և «Ստվերի մարդը» սիրավեպի հեղինակի հետ, որի հիման վրա և նկարահանվել է ֆիլմը:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են եղել դժվար օրերին: Ինչպես գիտեք, ես ֆիլմն ավարտել եմ բանտում»,- Պոլանսկու խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մրցանակների թվով երկրորդ տեղում է ռեժիսոր Կսավ Բովուան` «Մարդկանց և աստվածների մասին» ֆիլմով: