26/02/2011 10:52
Նոր Զելանդիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 145-ի
Նոր Զելանդիայում երեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 145-ի, անհայտ կորած է համարվում շուրջ 200 մարդ: Այդ մասին, ըստ ՌԻԱ-Նովոստիի, հայտնում է Ասոշիեյտեդ Պրեսսը: Մինչ այդ հայտնի էր 123 զոհերի մասին:
Երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ավիրել էր Կրայստչյորչե քաղաքի կենտրոնական մասը: Քանդվել են քաղաքի մայր տաճառը, մի քանի շրջաններ դարձել են բնակության համար ոչ պիտանի: Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժի էպիկենտրոնը` 6,3 մագնիտուդ ուժգնությամբ, գտնվել է քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժի օջախը 4 կիլոմետր խորության վրա էր:
Նոր Զելանդիայում ներկա պահին գործում է արտակարգ դրության կարգավիճակ, իսկ քաղաքում` պարետային ժամ: Տնտեսական վնասը 12 միլիարդ դոլարի է գնահատվում: