28/02/2011 12:02
Ցույց Աթենքում` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Փետրվարի 26-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հունահայ կազմակերպությունների կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող հայերեն, հունարեն ու անգլերեն պաստառները, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: