28/02/2011 09:51
Ադրբեջանցիները խախտել են հրադադարը շուրջ 170 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց: Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև «ՈՒՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի փոխանցմամբ` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է: