28/02/2011 16:55
Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված պատարագ` Դամասկոսում
Փետրվարի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Դամասկոսի Հայ Առաքելական և Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` արարողությանը մասնակցեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարներ, բազմաթիվ սիրիահայեր: