28/02/2011 11:26
Էլինա Դանիելյանի 5-րդ անընդմեջ հաղթանակը
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հերթական հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Սյու Յուհուայի նկատմամբ: 5 հնարավորից վաստակելով 5 միավոր` նա միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդողներին` Մարթա Ֆիերոյին, Պիա Կրամլինգին ու Մարի Սեբագին գերազանցելով 2 միավորով: Ի դեպ, հաշվետու տուրում Մարթա Ֆիերոն ոչ-ոքի է խաղացել Անտուանետա Ստեֆանովայի, Մարի Սեբագը` Համփի Կոներուի հետ, իսկ Պիա Կրամլինգը հաղթել է Նանա Ձագնիձեին: Մայա Չիբուրդանիձե-Ժու Չեն և Բաթհույագ Մոնղոնթուլ-Լիլիթ Մկրտչյան պարտիաներում նույնպես կողմերը բավարարվել են կեսական միավորով:
5-րդ տուրից հետո Համփի Կոներուն և Մայա Չիբուրդանիձեն 2,5-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը: Ժու Չենը, Սյու Յուհուան, Անտուանետա Ստեֆանովան և Նանա Ձագնիձեն 2-ական միավորով հաստատվել են 7-10-րդ տեղերում, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Բաթհույագ Մոնղոնթուլը 1,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 6-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը հենց Լիլիթ Մկրտչյանն է:
Էլինա Դանիելյան-Սյու Յուհուա 1:0
1. d4 e6 2. c4 Nf6 3. Nf3 d5 4. Nc3 Bb4 5. Qa4+ Nc6 6. e3 O-O 7. Bd2 dxc4 8. Bxc4 Bd6 9. Nb5 Be7 10. Qc2 a6 11. Nc3 Bd6 12. O-O e5 13. d5 Nb4 14. Qb1 c6 15. dxc6 Nxc6 16. h3 b5 17. Bb3 Na5 18. Bc2 Nc4 19. Rd1 Bb7 20. Ng5 h6 21. Nh7 Nxh7 22. Bxh7+ Kh8 23. Be4 Qe7 24. Be1 Bxe4 25. Nxe4 Bb4 26. Bxb4 Qxb4 27. b3 Nb6 28. Nd6 Nc8 29. a3 Qc5 30. Ne4 Qe7 31. Qd3 Ra7 32. a4 f5 33. Ng3 e4 34. Qd4 Rc7 35. axb5 axb5 36. Ra6 Kh7 37. Nh5 Rf7 38. Nf4 Rd7 39. Qa1 Rxd1+ 40. Qxd1 Qb7 41. Re6 Qd7 42. Qh5 Kg8 43. Ra6 Qb7 44. Qg6 Ne7 45. Qe6 Qc8 46. h4 g5 47. hxg5 hxg5 48. Qxc8+ Nxc8 49. Nh3 g4 50. Nf4 Rc7 51. Ne6 Rc3 52. Nd4 g3 53. Rg6+ Kf7 54. Rxg3 Ne7 55. Rg5 Kf6 56. Rh5 Kg6 57. g4 fxg4 58. Re5 Kf6 59. Rxe4 g3 60. fxg3 Nd5 61. Kf2 b4 62. Re6+ Kf7 63. Re5 Nf6 64. Kf3 Nd7 65. Rf5+ Kg6 66. Rb5 Kf6 67. Rxb4 Ne5+ 68. Ke4 Ng4 69. Rc4 1:0:
Բաթհույագ Մոնղոնթուլ-Լիլիթ Մկրտչյան 0,5:0,5
1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Bb4 4. e5 Ne7 5. a3 Bxc3+ 6. bxc3 c5 7. Qg4 O-O 8. Bd3 Nbc6 9. Qh5 Ng6 10. Nf3 Qc7 11. Be3 c4 12. Bxg6 fxg6 13. Qg4 Qf7 14. h4 Qf5 15. Qxf5 Rxf5 16. Ke2 Bd7 17. g4 Rff8 18. Rab1 b6 19. Ne1 h6 20. f4 h5 21. Nf3 hxg4 22. Ng5 Nd8 23. Rbg1 Nf7 24. Rxg4 Nxg5 25. Rxg5 Be8 26. h5 Rf5 27. Rxf5 gxf5 28. h6 Bg6 29. Bf2 gxh6 30. Rxh6 Kg7 31. Rh2 Rh8 32. Rxh8 Kxh8 1/2:1/2: