01/03/2011 10:47
Ֆիդել Կաստրոն կլքի Կոմկուսի առաջին քարտուղառի պաշտոնը
Ֆիդել Կաստրոն կլքի Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը:
Գազետա.ռու-ն, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ արդեն ապրիլին Կոմկուսի նոր ղեկավար կընտրվի, որն, ինչպես սպասվում է, կլինի Ֆիդել Կաստրոյի եղբայրը` Ռաուլը:
2008-ի փետրվարին Ֆիդել Կաստրոն հեռացավ երկրի նախագահի պաշտոնից, և այն զբաղեցրեց Ռաուլ Կաստրոն: Նույն կերպ կլինի նաև Կոմկուսի ղեկավարի պաշտոնի փոփոխությունը:
Վերջին տարիներին 84-ամյա Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է, սակայն նա հաճախ է արդիական քաղաքական թեմաների շուրջ ելույթներ ունենում Կուբայի լրատվամիջոցներով: