01/03/2011 11:42
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանի հետ
Կատարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» 6-րդ տուրում առաջատարը` Էլինա Դանիելյանը, միավորը կիսեց Լիլիթ Մկրտչյանի հետ և 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը` 1,5 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողներին` Պիա Կրամլինգին ու Մարի Սեբագին: Վերջիններս առավելության են հասել համապատասխանաբար Անտուանետա Ստեֆանովայի ու Մարթա Ֆիերոյի նկատմամբ:
Հաշվետու տուրում Նանա Ձագնիձեն պարտության է մատնել Սյու Յուհուային, Բաթհույագ Մոնղոնթուլը` Ժու Չենին, Համփի Կոներուն` Մայա Չիբուրդանիձեին:
Համփի Կոներուն 3,5 միավորով հաստատվել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Նրան 3-ական միավոր արդյունքով հաջորդում են Մարթա Ֆիերոն ու Նանա Ձագնիձեն: Մայա Չիբուրդանիձեն և Բաթհույագ Մոնղոնթուլը վաստակել են 2,5-ական, Ժու Չենը, Սյու Յուհուան, Անտուանետա Ստեֆանովան և Լիլիթ Մկրտչյանը` 2-ական միավոր:
Ավելացնենք, որ 7-րդ տուրի շրջանակներում այսօր Էլինա Դանիելյանը կխաղա Ժու Չենի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Սյու Յուհուան է:
Լիլիթ Մկրտչյան-Էլինա Դանիելյան 0,5:0,5
1. d4 d5 2. c4 dxc4 3. Nf3 Nf6 4. e3 e6 5. Bxc4 c5 6. Nc3 a6 7. a4 Nc6 8. O-O Be7 9. Qe2 cxd4 10. Rd1 e5 11. exd4 exd4 12. Nxd4 Nxd4 13. Qe5 Qd6 14. Qxd6 Bxd6 15. Rxd4 Bc5 16. Rd1 O-O 17. Bf4 Bg4 18. Re1 Rac8 19. Bb3 Rfe8 20. h3 Be6 21. Bxe6 Rxe6 22. Rxe6 fxe6 23. Re1 Kf7 24. Ne4 Nxe4 25. Rxe4 Be7 26. Be5 Rc5 27. Kf1 b5 28. axb5 Rxb5 29. Bc3 Bf6 30. Ra4 Rb3 31. Rxa6 Bxc3 32. bxc3 1/2:1/2: