01/03/2011 10:09
Իրանը հերքում է ընդդիմության առաջնորդների ձերբակալման մասին լուրը
Իրանի դատական իշխանությունները հերքել են նախօրեին մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին ձերբակալված են:
«Երկու ընդդիմադիրն էլ այժմ գտնվում են իրենց տներում, միայն սահմանափակված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասված է դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունում: