01/03/2011 09:29
ԱՄՆ-ն փորձում է շփումներ հաստատել լիբիական ընդդիմադիրների հետ
ԱՄՆ-ն` ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ, քննարկում է Լիբիայում տիրող իրավիճակին ռազմական միջամտության հնարավորության հարցը: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը` ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախագահի հանդիպման ավարտին:
«Մեր դաշնակիցների հետ քննարկում ենք զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները և ուղիները», - ասել է նա:
Ռայսը նաև հայտարարել է, որ Կադաֆիի ռեժիմի բոլոր հայտարարությունները, թե ընդդիմության դեմ ուժ չի կիրառվել, չեն համապատասխանում իրականությանը:
«ԱՄՆ-ն փորձում է շփումներ հաստատել լիբիական ընդդիմադիրների հետ, սակայն այդ դեռ ցաքուցրիվ է … և քանի դեռ այն միասնակ չէ, ժամանակավրեպ է քննարկել ռազմական օգնությունը», - ընդգծել է Սյուզան Ռայսը: