02/03/2011 09:14
Թեհրանում բախումներ են տեղի ունեցել
Իրանի մայրաքաղաքում ոստիկանների և «Կանաչ շարժման» ընդդիմադիրների միջև բախումներ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Բի-բի-սի-ն, ոստիկանությունը արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել: Հաղորդվում է տասնյակ ընդդիմադիրների ձերբակալության մասին:
«Կանաչ շարժման» մասնակիցները պահանջում են ազատ արձակել ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քյարուբիին և Միր Հոսեյն Մուսավիին:
Նշենք, որ Իրանի դատական իշխանությունները հերքում են ընդդիմության առաջնորդների ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները:
«Երկու ընդդիմադիրն էլ այժմ գտնվում են իրենց տներում, միայն սահմանափակված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ», - նախօրեին հայտարարել էր Իրանի դատական խանության ներկայացուցիչը: