02/03/2011 15:57
ՀՀ նոր ՄԻՊ է ընտրվել Կարեն Անդրեասյանը
ՀՀ Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել իրավաբան Կարեն Անդրեասյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:
Փետրվարի 10-ին ԱԺ-ն պաշտոնապես հաստատել էր նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի հրաժարականը, ով նշանակվել է Կենրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ:
ՄԻՊ ընտրությանը չեն մասնակցել խորհրդարանական «Ժառանգություն» և
«Դաշնակցություն» խմբակցությունները:
ՄԻՊ-ն ընտրվում է 6 տարի ժամկետով: