02/03/2011 15:12
Մանուկ Վարդանյանն ընդունել է Հոնգ Վանգին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ներկայիս վիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլի` Տրանշ 2-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է նաև ծրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում նոր կառուցվող ճանապարհին հարակից գույքի օտարման հարցը:
Հոնգ Վանգը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել նախարարության կողմից ներկայացրած ցանկացած առաջարկություն: