02/03/2011 14:34
Յանչուկ. Ադրբեջանը խնդիրներ է առաջացնում սեփական ժողովրդի համար
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «БелСат» արբանյակային հեռուստաալիքի ղեկավար Միխաս Յանչուկը նշել է, թե Ադրբեջանն ու Բելառուսը փորձում են ցույց տալ, թե հարգում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, սակայն իրականում մեծ խնդիրներ են առաջացնում սեփական ժողովրդի համար:
Վերջինիս պնդմամբ, երկու երկրներում էլ ընտրությունների ժամանակ աննշան ժամանակ է հատկացվում, միաժամանակ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե պաշտպանում են բազմակարծությունն ու համամարդկային արժեքները, սակայն երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, հատուկ նշանակության ստորաբաժանումները միանգամից ցրում են իրական բարեփոխումներ պահանջողներին:
Յանչուկն ընդգծել է, որ երկու երկրներում էլ լրագրողների նկատմամբ նույն դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում: Երկու երկրներում կան մեծ թվով լրագրողներ, ովքեր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս ազատազրկման են դատապարտվել: