04/03/2011 13:18
Ֆարերներ-Հայաստան` 0:1
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը մեկնարկեց 2013 թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մեր թիմի առաջին մրցակիցը Ֆարերյան կղզիների ընտրանին էր: 8-րդ րոպեին Գայանե Կոստանյանին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը և հաղթանակ պարգևել մեր հավաքականին:
Նույն` 1:0 հաշվով Մալթայի հավաքականն առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ:
ՖԱՐԵՐՆԵՐ.-ՀԱՅԱՍՏԱՆ 0:1 (0:1)
ՖԱՐԵՐՆԵՐ- Ռանդի Վարդում, Ֆրիդրուն Դանիելսեն, Բարա Սկալե, Ռագնա Պատավարի, Մալեն Ջոզեֆսեն, Ռանվա Անդրեասեն, Օլգա Կրիստինա Հանսեն, Հեյդի Սևդալ, Անսի Սևդալ (Մոնա Բրեկման, 67), Սիգրիդ Յակոբսեն (Ռակուլ Մագնուսեն, 87), Պաուլա Միկելսեն:
ՀԱՅԱՍՏԱՆ- Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան (Մարիամ Ստեփանյան, 37, Օլգա Օսիպյան, 90+2), Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան, Էլեոնորա Դավթյան, Մարինե Կարապետյան:
Տա Կալի, «Սենտենարի» մարզադաշտ:
Գոլը` Գայանե Կոստանյան, 8 (0:1):
Մրցավար` Սյոկե դե Յոնգ (Հոլանդիա):
Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 53:
Հեռացում` Էլեոնորա Դավթյան, 45+1: