04/03/2011 09:35
Ընդդիմությունը հրաժարվում է բանակցել Կադաֆիի հետ
Լիբիական ազգային խորհուրդը կտրականապես մերժել է Մուամար Կադաֆիի հետ բանակցությունների հնարավորությունը, ում համար նրանք տեսնում են մեկ ապագա` պաշտոնաթողություն և արտաքսում երկրից: Ըստ Բի-բի-սի-ի, այսպես նրանք արձագանքել են տեղեկատվությանը, թե Կադաֆին հանձնարարել է հատուկ ծառայությունների ղեկավարներից մեկին բանակցել ընդդիմադիրների հետ:
Լիբիական ազգային խորհուրդի ղեկավար Մուստաֆա Աբդել-Ջալիլը, ով նախկինում ղեկավարում էր Լիբրայի ներքին գործերի նախարարությունը, հայտարարել է. «Եթե նույնիսկ բանակցություններ լինեն, ապա միայն մեկ հարցի շուրջ` ինչպես է Կադաֆին լքելու երկիրը, որպեսզի մենք կարողանանք կյանքեր փրկել»:
Բացի այդ, Լիբիական ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել երկրում տիրող իրավիճակին և թույլ չտալ Կադաֆիին հավատարիմ օդուժի նոր հարձակումներ ցուցարարների վրա: