04/03/2011 11:30
Օբաման չի բացառել Լիբիայում ռազմական միջամտությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ն չի բացառում ռազմական միջամտությունը Լիբիայում: Նա ընդգծել է, որ այս պահին ամենակարևորը խաղաղ բնակչության դեմ բռնությունների դադարեցումն է: Ըստ ԱՄՆ նախագահի` ցուցարարների նկատմամբ հարձակումներ իրականացնելով` Կադաֆին կորցրեց երկիրը ղեկավարելու իրավունքը և պետք է հրաժարական տա:
«Միացյալ Նահանգներին զայրացրել է Լիբիայում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական ուժի կիրառումը: ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը հուսով են, որ բռնությունը կդադարեցվի: Մենք ուսումնասիրում ենք ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական գործողությունները: Եվ մեր որոշումը կլինի հօգուտ Լիբիայի բնակչության, ինչպես նաև կփորձենք նվազագույնի հասցնել այն բոլոր վնասները, որ կրել է խաղաղ բնակչությունը: ԱՄՆ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել լիբիացիներին: Լիբիայի և Թունիսի սահման կուղարկվեն նաև ամերիկյան ռազմական ինթնաթիռներ` փախստականների տարհանման համար»,- համաձայն «Վեստի.ռու-ի», ասել է Բ. Օբաման: