04/03/2011 10:49
Պուտինը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և ընդարձակման նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ՌԴ կառավարության կայքին, ԱՊՀ պատասխանատու քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպմանը Վ. Պուտինը հաստատել է «Ռուսաստանի համար առաջնայնություն հանդիսացող ԱՊԲ երկրների հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության հարաբերությունների խորացումը»:
Իր հերթին Ս. Լեբեդևը տեղեկացրել է Վ. Պուտինին ԱՊՀ երկրների արդիական տնտեսական հարցերի մասին: