05/03/2011 11:59
«Ադրբեջանը ցույց է տալիս իր անհանդուրժող վերաբերմունքը»
«Անկեղծ ասաց` կանխատեսելի էին նման զարգացումները, քանզի վերջին 1-1.5 տարվա ընթացքում բոլոր կարևոր հանդիպումների նախօրյակին կամ դրանից անմիջապես հետո սադրիչ գործողությունների են դիմում: Դա արտահայտվում է և՛ շփման գծում իրականացվող դիվերսիաների, դիպուկահարների միջոցով, և՛ խիստ ռազմաշունչ հայտարարություննենրով»,- արձագանքելով Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանելու փաստին՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ նման գործելակերպը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ, և դժվար թե մոտակա ժամանակները պատրաստ լինի հակամարտության կարգավորման ուղղությամբ ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
«Ակնհայտ է, որ նման քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս իր անհանդուրժող վերաբերմունքը` խնդիրը փոխզիջումների հիման վրա կարգավորելու հարցում»,- եզրակացրեց Դ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը: