05/03/2011 10:26
Ադրբեջանը ապացուցեց անհարգալից վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ
«Ցավով պետք է արձանագրենք, որ ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ գործողությունների արդյունքում արձանագրվեց հայ զինվորի մահվան ելքով միջադեպ: Դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու միջազգային հանրության հորդորներին չհետևելը, ինչի արդյունքում կրկին ողբերգական միջադեպ գրանցվեց, առաջին հերթին մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նկատմամբ»,- արձագանքելով ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողին սպանելու փաստին՝ Aysor.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա կարծիքով, մարտի 5-ին Սոչիում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը որպես միջնորդ երկիր միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի սադրիչ և մարդասպան գործողությունները կասեցնելու ու վերջինիս սաստելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը: