05/03/2011 10:42
Ալեքսանդրիայում ցուցարարները ներխուժել են Պետանվտանգության շենք
Եգիպտական Ալեքսանդրիայում ուրբաթ երեկոյան մի խումբ ցուցարարներ ներխուժել են պետական անվտանգության ծառայության շենք: Այս մասին հաղորդում է Լենտա ռու-ն` վկայակոչելով BBC News-ը:
Ցուցարարներին, ովքեր պահանջում էին պարզեցնել պետանվտանգության ծառայությունը, հաջողվել է մտնել շենքի առաջին հարկ, որից հետո անվտանգության աշխատակիցները նրանց վրա կրակ են բացել: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդել են BBC News-ին դեպքի ականատեսները` չճշգրտելով տուժածների քանակը: