05/03/2011 13:59
ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի նախագահների հանդիպումը` փակ դռների հետևում
Նախագահների հանդիպումը մեկնարկել է արարողակարգային տեսալուսանկարահանմամբ, որից հետո սկսվել են նախագահների բանակցությունները` փակ դռների հետևում: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:
Նախագահների քննարկումները կշարունակվեն նաև օրվա երկրորդ կեսին՝ աշխատանքային ճաշի ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության կարգավորմանը: