07/03/2011 17:02
Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել
Այսօր Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում, որը գտնվում է երկրի արևելքում և Նանգարխար նահանգի վարչական կենտրոնն է, երկու պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում երկու մարդ զոհվել է, 19-ը վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է Ռիա-Նովոստին` վկայակոչելով տեղական մասնավոր «Տոլո» հեռուստաընկերությանը:
Համաձայն տեղեկատվության` առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին կենտրոնական «Իդգահ» մզկիթի մոտ, իսկ մոտավորապես կես ժամ հետո Ջելալաբադում որոտացել է երկրորդ պայթյունը: Երկրորդ պայթյունի հստակ տեղը չի նշվում:
Ըստ երկրի ՆԳՆ-ի տվյալների` տուժածներից շատերը խաղաղ բնակիչներ են: