07/03/2011 09:37
Հակառակորդի կողմից 7 օրում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց
Համաձայն ԼՑՀ ՊԲ օպերատիվ տվյալների` փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց:
«Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 3-ին և 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված և նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք, հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը», - ասված է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում: