07/03/2011 11:07
Փարիզում սկսվում է դատական գործընթաց` ընդդեմ Ժակ Շիրակի
Փարիզում այսօր սկսվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ դատական գործընթացը: Նրան մեղադրում են գումարների մսխման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
Քննության կարծիքով, 1990-ականներին Շիրակը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Փարիզի քաղաքապետի պաշտոնը, ստեղծում էր կեղծ աշխատատեղեր: Դրանք նախատեսված էին կառավարող «Հանրապետությանն աջակցելու միություն» կուսակցության համար, որպեսզի ֆինանսավորեն դրա բյուջեն քաղաքային գանձարանից: Այժմ նախկին քաղաքապետին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում և 150 հզ. եվրո տուգանք:
«Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, պաշտպանությունը կարծում է, որ Շիրակն ունի արդարացված լինելու բոլոր հնարավորությունները: Գլխավոր մեղադրող փարիզյան քաղաքապետարանը համաձայնել է ետ վերցնել մեղադրանքները: Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Շիրակը և կառավարող «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը որոշել են վերադարձնել միջոցները, որոնք ծախսվել են կեղծ աշխատատեղերի վճարման համար:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55