09/03/2011 16:46
Նախագահ. Լատվիան կողմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Լատվիայի Հանրապետությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:
«Լատվիան սատարում և օժանդակում է խաղաղ և միայն խաղաղ լուծմանը` դիվանագիտության, բանակցությունների միջոցով,- իր խոսքում նշեց Լատվիայի նախագահը և ընդգծեց,- ըստ էության, Մինսկի խումբն է նման երաշխիք ստեղծում»:
«Ցանկացած այլ գործողություն, որը կբերի իրավիճակի էսկալացիայի, անընդունելի է մեզ համար: Կարգավորումը միայն Մինսկի խմբի շրջանակներում է ընդունելի»,- նշեց նա: