10/03/2011 10:23
Ադրբեջանցիներին կսովորեցնեն պայքարել ատելության և ֆանատիզմի դեմ
Մահմեդական հասարակության հետ կապերի և հակասեմիտականության կանխարգելման ԱՄՆ-ի մասնագետներ Ֆարա Պանդիտը և Հաննա Ռոզենտալը Ադրբեջանում սկսում են իրականացնել ատելության և ֆանատիզմի դեմ պայքարի ծրագիրը, որը մշակվել է ամերիկյան վարչակարգի կողմից:
Ինչպես հաղորդում է Եվրոնյուզը` հղում անելով պետդեպարտամենտին, Պանդիտը և Ռոզենտալը այդ արշավի շրջանակում կայցելեն նաև Թուրքիա և Իսպանիա:
Թուրքիայում, որտեղ կլինի նրանց առաջին կանգառը, ԱՄՆ-ի մասնագետները կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կշփվեն միջկրոնական երկխոսության և դավանանքի հանդուրժողականության հարցերի շուրջ:
Իսպանիայում նրանց սպասվում են հանդիպումներ կրոնական կառույցների հետ:
Բացի այդ, պետդեպի հաղորդագրության մեջ ասվում է, որ «այցելվող ցանկացած երկրում նրանք կլինեն պատմական կարևոր տեսարժան վայրերում` դրանով ցույց տալով հարգանք յուրաքանչյուր հավատքի հանդեպ»: