10/03/2011 17:47
«Բանանցը» գործնականում լուծեց իր խնդիրը
Երևանի «Բանանցը» գործնականում լուծեց գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը` քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով առավելության հասնելով Կապանի «Գանձասարի» նկատմամբ: 6-րդ րոպեին հաշիվը բացեց Խաչատուր Ավետիսյանը, իսկ 76-րդ և 78-րդ րոպեներին աչքի ընկան Նորայր Գյոզալյանն ու Միգել Վեբերտ դա Սիլվան:
Պատասխան խաղում, որը տեղի կունենա մարտի 14-ին, կապանյան թիմը կփորձի ճակատամարտ տալ փոխչեմպիոնին` եթե ոչ հանուն ուղեգրի, ապա գոնե հանուն սեփական արժանապատվության: