10/03/2011 14:24
ՀՅԴ-ն մտահոգված է Էրդողանի այցով Մոսկվա
Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն անդրադարձավ մարտի 15-16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած պատվիրակության այցին Մոսկվա` մտահոգություն հայտնելով, որ այն տեղի կունենա ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագրի 90-ամյակի տարելիցին:
«Մարտի 15-16-ին թուրքական այս բազմաքանակ պատվիրակության այցը շատ մտահոգիչ է` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տեղի է ունենում Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի տարելիցին: Կարծում եմ, որ օրը պատահաբար չի ընտրված», - ասաց նա` շեշտելով, որ պատմականորեն ռուս-թուրքական համագործակցությունը հայ ժողովուրդի համար միշտ ողբերգական է եղել:
Ըստ բանախոսի` անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն ու հասարկությունը զգոն լինեն` ռուս-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող ցանկացած երևույթի նկատմամբ:
«Այսօր նման հարաբերություններին այլ կերպ անհրաժեշտ է անդրադառնալ: Հայաստանը պետք է հետևի դրանց: Չեմ ուզում կանխավ գնահատականներ հնչեցնել, բայց, հաշվի առնելով մնտահոգությունները, պետք է զգայուն ձևով հետևել և արձագանքել»,- ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավորը: