10/03/2011 15:08
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն արդեն 10 մլն եվրո արժե
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ջախջախելով իտալական «Ռոմային»` Դոնեցկի «Շախտյորը» միայն պատմական նվաճում չէ, որ արձանագրեց: Դոնեցկցիները վերածվեցին եվրոպական մակարդակի աստղերի` տրանսֆերային համապատասխան արժեքով:
«Այն, թե ինչպես դոնեցկցիները հաղթեցին իտալական ուժեղագույն ակումբներից մեկին, չէր կարող չտպավորել եվրոպական գրանդների սկաուտներին,- հայտնի գործակալ Արկադի Զապորոժանուի խոսքերը մեջբերել է «Տերրիկոնը»:- Զարմանալի չէ, որ «Շախտյորի» ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը միանգամից բարձրացել է»:
Նրա խոսքերով` յուրաքանչյուր խաղացողի գինը բարձրացել է 2-3 անգամ` կախված ծառայություններից, տարիքից ու վնասվածք ստանալու հավանականության աստիճանից:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը տարեսկզբին գնահատվում էր 5 մլն եվրո, իսկ այժմ հատել է 10 մլն-ի սահմանագիծը: