10/03/2011 10:54
Կապինոս. Դատական բարեփոխումները հեշտ ու արագ գործընթաց չեն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն այսօր Հայաստանում Դատավարությունների դիտարկում ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը թեմայով խորհրդաժողովին կարծիք հայտնեց, որ դատական բարեփոխումները ժամանակ են պահանջում և արագ ու հեշտ գործընթաց չեն:
Նրա խոսքով` դատական բարեփոխումների նպատակը ոչ միայն մարդու իրավունքի պաշտպանությունն է, այլև ազդեցությունը դատավորների, փաստաբանների, դատավորների, այդ թվում`քաղաքացիական հասարակության վրա:
«Գործընթացը 3 ռեֆորմներից է բաղկացած. առաջինն ուղղված է օրենսդրական բարեփոխումներին, երկրորդը` ինստիտուտն ավելի լավը դարձնելու և երրորը` օրենքի կիրարկմանը», - ասաց Ս.Կապինոսը:
Դեսպանի համոզմամբ`ցանկացած բարեփոխում կարելի է իրականացնել, եթե կա ապագայի տեսլական, օրենքի իշխանության ամենաբարձր սկզբունք, հավասարություն բոլորի համար, օրինապաշտ քաղաքացիներ ու ինստիտուտներ: