10/03/2011 10:49
Սանկտ Պետերբուրգում կբացվի «Հայաստան. հեռու և մոտիկ» ցուցահանդեսը
Այսօր Սանկտ Պետերբուրգի կրոնի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. հեռու և մոտիկ» ցուցահանդեսը: tv100.ru-ն հաղորդում է, որ սա 70 տարիների ընթացքում առաջին ցուցադրությունն է` ամբողջովին նվիրված հայկական եկեղեցուն:
Ցուցադրությունը ներառում է շուրջ 120 նմուշներ` սրբապատկերներ, ձեռագիր արձանագրություններ, եկեղեցական սպասք, հոգևորականների գրառումներ, գրքեր, արխվային փաստաթղթեր:
Հատուկ բաժնում կներկայացվեն Ռուսաստանի հայկական համայնքի կյանքը ներկայացնող հուշակոթողները:
«Դելովոյ Պետերբուրգ» թերթի հաղորդմամբ` ցուցահանդեսում հատուկ տեղ է հատկացվել նաև հայ-ռուսական փոխահարաբերություններին և դրանց գործում կարևոր դերակատարություն ունեցած Լազարյանների ընտանիքին: