11/03/2011 09:40
NYT. Կադաֆիի միլիարդները թույլ կտան նրան դեռ երկար պայքարել
Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին տասնյակ միլիարդավոր դոլարներ ունի պահած Տրիպոլիում, ինչը թույլ կտա նրան դեռ երկար պայքարել հակառակորդների դեմ: Այս մասին, համաձայն Բի-բի-սի-ի, պնդում է New York Times պարբերականը` հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունում իր աղբյուրին:
«Գնդապետ Կադաֆին հսկում է կանխիկի ահռելի պահուստներ, որոնք վերջին տարիներին հավաքել է Լիբիայի Կենտրոնական բանկից և մայրաքաղաքի մի շարք այլ բանկերից», - գրում է պարբերականը:
Այդ գումարները հնարավորություն կտան Կադաֆիին վճարել իրեն հավատարիմ զորքերին, աֆրիկացի վարձկաններին և քաղաքական կողմնակիցներին:
Կանխիկ գումարի ահռելի պահուստները էականորեն նվազեցնում են Կադաֆիի ռեժիմի հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը: