11/03/2011 11:50
Երկրպագուն Ջուլիա Ռոբերթսի պատկերով 82 դաջվածք է արել իր մարմնին
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի երկրպագուն իր մարմնի վրա արել է դերասանուհու պատկերով 82 դաջվածք: Այս մասին, համաձայն «ՌԻԱ Նովոստիի», գրել է բրիտանական «Sun» թերթը:
Մեխիկոյում բնակվող` թերթեր վաճառող Միլենկո Պարսերիսաս Բուկոբիչը (Miljenko Parserisas Bukovic) մանրամասնել է, որ իր վրա Ռոբերթսը մեծ ազդեցություն է թողնել, երբ տեսել է «Էրին Բրակովիչ» ֆիլմը: Դրանից հետո Ռոբերթսի 56 ամյա երկրպագուն սկսել է ծախսել հարյուրավոր դոլարներ` տվյալ ֆիլմից դերասանուհու դեմքը պատկերող դաջվածքներ ունենալու համար: